Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը (2802) «արմագեդոն» պարտիայում սպիտակներով շանս չտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804) եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հաղթելով 5:4 ընդհանուր հաշվով: Հայ գրոսմայստերը նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի թայ-բրեյքի արագ եւ կայծակնային խաղի 6 պարտիաներում գրոսմայստերները չպարզեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո մնացած պարտիաներում խաղացին ոչ ոքի՝ 4:4: «Արմագեդոնում» վիճակահանությամբ, ֆիգուրների գույնն ընտրելու հնարավորությունը ստացել էր Վաշյե-Լագրանը, որը ընտրել էր սեւը: Ոչ ոքի արդյունքի դեպքում, հաղթող կճանաչվեր Վաշյե-Լագրավը:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել է չինացի Դին Լիրենը (2771), որը թայ-բրեյքում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի (2792) նկատմամբ՝ 3.5:2.5
Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի