21:10 21 սեպտեմբերի, 2017Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը (2802) «արմագեդոն» պարտիայում սպիտակներով շանս չտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804) եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հաղթելով 5:4 ընդհանուր հաշվով: Հայ գրոսմայստերը նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի թայ-բրեյքի արագ եւ կայծակնային խաղի 6 պարտիաներում գրոսմայստերները չպարզեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո մնացած պարտիաներում խաղացին ոչ ոքի՝ 4:4: «Արմագեդոնում» վիճակահանությամբ, ֆիգուրների գույնն ընտրելու հնարավորությունը ստացել էր Վաշյե-Լագրանը, որը ընտրել էր սեւը: Ոչ ոքի արդյունքի դեպքում, հաղթող կճանաչվեր Վաշյե-Լագրավը:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել է չինացի Դին Լիրենը (2771), որը թայ-բրեյքում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի (2792) նկատմամբ՝ 3.5:2.5
Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.