21:10  ,  21 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը «արմագեդոնում» շանս չտվեց Մաքսիմ Վաշյե- Լագրավին եւ եզրափակիչում է

Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը (2802) «արմագեդոն» պարտիայում սպիտակներով շանս չտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804)  եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հաղթելով 5:4 ընդհանուր հաշվով: Հայ գրոսմայստերը նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի թայ-բրեյքի արագ եւ կայծակնային խաղի 6 պարտիաներում գրոսմայստերները չպարզեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո մնացած պարտիաներում խաղացին ոչ ոքի՝ 4:4: «Արմագեդոնում» վիճակահանությամբ, ֆիգուրների գույնն ընտրելու հնարավորությունը ստացել էր Վաշյե-Լագրանը, որը ընտրել էր սեւը: Ոչ ոքի արդյունքի դեպքում, հաղթող կճանաչվեր Վաշյե-Լագրավը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել է չինացի Դին Լիրենը (2771), որը թայ-բրեյքում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի (2792) նկատմամբ՝ 3.5:2.5

Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում