20:38  ,  21 սեպտեմբերի, 2017

Մոուրինյոն դեմ է Անգլիական լիգայի գավաթի խաղարկությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության անցկացմանը՝ համարելով, որ անգլիական թիմերը շատ խաղերի են մասնակցում եւ չեն կարողնում հավասար պայմաններում լինել եվրագավաթային մրցաշարերում:

«Պաշտոնական մրցաշարերը կարեւոր են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ինձ համար: Մենք պետք է հարգենք մրցաշարը, հովանավորներին, մրցակիցներին, եւ մենք առավելագույն ջանք ենք գործադրում հաղթելու համար:

Բայց անգլիական ֆուտբոլը կգոյատեւի եւ ավելի լավը կդառնա առանց այս մրցաշարի: Այդ դեպքում մենք ավելի շատ ուժ կունենանք եվրագավաթային խաղերին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» անցած մրցաշրջանում նվաճել է Անգլիական լիգայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում