00:56  ,  21 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» անկասելի էր, առաջ են շարժվում նաեւ «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին»

Անգլիայի լիգայի գավաթի պաշտպանությունը սկսեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը երրորդ շրջանում մրցեց «Բյորթոն Ալբիոնի» հետ եւ հաղթեց 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում:

Չորրորդ շրջան դուրս եկան նաեւ «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Էվերտոնը»:

Անգլիական լիգայի գավաթ, երրորդ շրջան

«Արսենալ» - «Դոնկասթեր»՝ 1:0

Թեո Ուոլքոթ, 25

«Չելսի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 5:1

Ռոբերտ Քենեդի, 13, Միշի Բատշուայի, 19, 53, 86, Շարլի Մուսոնդա, 40 – Թենդայի Դարիքվա, 90+1

«Էվերտոն» - «Սանդերլենդ»՝ 3:0

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 38, 51, Բայե Ումար Նիաս, 83

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բյորթոն Ալբիոն»՝ 4:1

Մարկուս Ռեշֆորդ, 5, 17, Ջեսի Լինգարդ, 36, Անտոնի Մարտիալ, 60 – Լոյդ Դայեր, 90+1

«Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2

Կլաուդիո Յակոբ, 72 – Լերոյ Սանե, 3, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում