17:42  ,  19 սեպտեմբերի, 2017

Պաչաջյանի, Կարապետյանի եւ Միլիտոսյանի գոլերը

Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի 22-րդ տուրում «Լինչեպինգ Սիթին» տանը 4:0 հաշվով հաղթել է «Վերմբոլսին»: Դաշտի տերերի կազմում գոլի եւ երեք գոլային փոխանցումների հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը:

Լյուքսեմբուրգի առաջնության 6-րդ տուրում «Պրոգրեսը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Դիֆերդանժին»: Հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն արդեն 9-րդն գոլն է խփում ընթացիկ առաջնությունում:

Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի 8-րդ տուրում «Կոմարնոն» տանը 3:3 հաշվով է ավարտել հանդիպումը «Պոգորնյեի» հետ: Դաշտի տերերի երրորդ գոլը խփել է հարձակվող Վահագն Միլիտոսյանը, որը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Լավալում» եւ «Գրենոբլում», հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Նրա թիմակից, Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող Դավիթ Հովսեփյանը կարմիր քարտ է ստացել 59-րդ րոպեին:

Լուսանկարում՝ Լեւոն Պաչաջյանը թիմակիցների հետ նշում է գոլը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում