00:54  ,  18 սեպտեմբերի, 2017

ՊՍԺ-ի 6-րդ անընդմեջ հաղթանակը՝ 2 ինքնագոլերի շնորհիվ

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ: Երկու գոլն էլ գրանցվեց որպես «Լիոնի» խաղացողների ինքնագոլ: Առաջին դեպքում ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գեղեցիկ հարվածից հետո գնդակը անդրադարձով հայտնվեց «Լիոնի» դարպասում, իսկ երկրորդ գոլի դրվագում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գեղեցիկ անցումից հետո հարվածեց, սակայն վերջին պահին գնդակը դարձյալ մրցակցի ոտքից գլորվեց դարպասը:

ՊՍԺ-ն 6 հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն» հետ է 3 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 2:0

Մարսելո, 75, ինքնագոլ, Ժերեմի Մորել, 86, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Էդինսոն Կավանի (ՊՍԺ), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով