18:43  ,  15 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանն Իվանչուկին հաղթեց 24 քայլում

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մրցում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության է հասել 24 քայլում:

Սեպտեմբերի 16-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում առաջին պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը մրցում է ռուսաստանցի Պետր Սվիդլերի, ամերիկացի Ուեսլի Սոն՝ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի, չինացի Դին Լիրենը՝ հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:

Իվանչուկի արգելքը հաղթահարելու դեպքում, Արոնյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Սվիդլեր - Լագրավ դիմակայության հաղթողի հետ։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում