19:55  ,  13 սեպտեմբերի, 2017

41 միլիոն դոլար ստացող Տեւեսը հեռացվել է կազմից ավելորդ քաշի պատճառով

Չինական «Շանհայ Շենհուա» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Վու Ցզինսուն կազմից հանել է արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսին, որն ավելորդ քաշ է հավաքել, հաղորդում է Sky Sports-ը: Նա նշել է, որ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը լավ ֆիզիկական վիճակում չէ:

Տեւեսը չինական Սուպերլիգա է տեղափոխվել 2016թ. դեկտեմբերին: Նրա տարեկան աշխատավարձը 41 միլիոն դոլար է: Անցած մրցաշրջանում նա խփել է երկու գոլ: Հանդիպումների մոտ կեսը բաց է թողել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում