00:52  ,  12 սեպտեմբերի, 2017

«Վեստ Հեմը» շանս չտվեց Պրեմյեր լիգայի սենսացիոն նորեկին

Անգլիայի առաջնության չորրորդ տուրի վերջին խաղում «Վեստ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում ընդունեց Պրեմյեր լիգայի սենսացիոն նորեկ «Հադերսֆիլդ Թաունին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Հյուրերը հաղթանակի դեպքում, 10 միավորով կհավասարվեին առաջատարներ «Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Մանչեսթեր Սիթիին»: «Հադերսֆիլդն» այժմ 7 միավորով 6-րդ տեղում է:

«Վեստ Հեմը» երեք պարտությունից հետո վաստակեց առաջին միավորները եւ 18-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Վեստ Հեմ» - «Հադերսֆիլդ Թաուն»՝ 2:0

Պեդրո Օբյանգ, 72, Անդրե Այու, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում