23:16  ,  11 սեպտեմբերի, 2017

Նեմանյա Մատիչ. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է առաջին տեղը գրավի խմբում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Նեմանյա Մատիչն ակնկալում է, որ անգլիական թիմը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կհաղթի իր խմբում:

Սեպտեմբերի 12-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջին տուրում կընդունի շվեյցարական «Բազելին»:

«Չեմպիոնների լիգան կարեւոր մրցաշար է, որը հնարավորություն է տալիս խաղալ Եվրոպայի լավագույն թիմերի դեմ: Իհարկե, հաճելի է խաղալ «Օլդ Տրաֆորդում» 70 հազար երկրպագուների ներկայությամբ: Սպասվում է գերազանց խաղ եւ լավ արդյունք մեր թիմի համար: Լավ խումբ ունենք, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գրավի առաջին տեղը»,- Մատիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

A խմբում ընդգրկված են նաեւ պորտուգալական «Բենֆիկան» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում