16:33  ,  10 սեպտեմբերի, 2017

Արթուր Սարկիսովի գոլը «Ենիսեյին» օգնել է դառնալ առաջատար

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթել է «Լուչ Էներգիային»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խաղացել է տանտերերի մեկնարկային կազմում, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը դարձրել է 3:0: 51-րդ րոպեին Սարկիսովը փոխարինվել է ծնկի վնասվածքի պատճառով: «Ենիսեյի» հարձակվող Արթուր Մալոյանը հայտավորված է եղել փոխարինողների թվում:

Այս հաղթանակից հետո «Ենիսեյը» 31 միավորով բարձրացել է առաջին տեղ:

Տեսանյութում Արթուր Սարկիսովի գոլը 8:20-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English