Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթել է «Լուչ Էներգիային»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խաղացել է տանտերերի մեկնարկային կազմում, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը դարձրել է 3:0: 51-րդ րոպեին Սարկիսովը փոխարինվել է ծնկի վնասվածքի պատճառով: «Ենիսեյի» հարձակվող Արթուր Մալոյանը հայտավորված է եղել փոխարինողների թվում:
Այս հաղթանակից հետո «Ենիսեյը» 31 միավորով բարձրացել է առաջին տեղ:
Տեսանյութում Արթուր Սարկիսովի գոլը 8:20-ից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում