19:33  ,  7 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանին ու Վիկտորյա Լոպիրյովային դարձյալ նկատել են միասին

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության դեսպան, ռուս հաղորդավարուհի, նախկին «Միսս Ռուսաստան» Վիկտորյա Լոպիրյովային եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դարձյալ նկատել են միասին: Նրանք զբոսնել է Մոսկվայում եւ ընթրել Ռուսաստանի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում: Տեսանյութը ներկայացրել է S! պարբերականը: Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագն անտարբեր չէ ռուս մոդելի հանդեպ: 

Հիշեցնենք, որ հունիսին Վիկտորյա Լոպիրյովան այցելել էր Հայաստան եւ Մխիթարյանը հետ եղել էր Հաղարծինում: Դրանից հետո 28-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել ռուս մոդելի հետ՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Հաճելի ժամանակ Հայաստանում Վիկտորյա Լոպիրյովայի հետ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում