21:54  ,  31 օգոստոսի, 2017

Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ ոքի խաղաց Ռուսաստանի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվեց Ռուսաստանի թիմին եւ բավարարվեց մեկ միավորով: Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնային ստադիոնում կայացած հանդիպման ավարտվեց 0:0 հաշվով:

Դաշտի տերերն ունեին առավելություն, բայց Հայաստանի թիմը հաջող էր պաշտպանվում եւ հնարավորության դեպքում անցկացնում հակագրոհներ: Հյուրերը մրցակցի դարպասի մոտ ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, իսկ ռուսների պահերն ավելի շատ էին ու վտանգավոր, սակայն դրանք իրացնել չհաջողվեց: Մի քանի անգամ հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը: Հայաստանի հավաքականի խաղացողները ցուցադրեցին մեծ նվիրվածություն եւ արժանիորեն վաստակեցին մեկ միավոր:

Հիշեցնենք, որ Եվրո-2019-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 3:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ջիբրալթարի նկատմամբ, իսկ ռուսներն անցկացրին առաջին հանդիպումը: Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ ընդունելով Մակեդոնիայի երիտասարդական հավաքականին:

Եվրո-2019, ընտրական փուլ, երկրորդ տուր

Ռուսաստան – Հայաստան՝ 0:0 

Հայաստան. Հենրի Ավագյան («Բանանց»), Հակոբ Հակոբյան («Բանանց»), Արթուր Քարտաշյան («Փյունիկ»), Հայկ Սարգսյան («Բանանց»), Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Հակոբ Հակոբյան («Բանանց», Հովհաննես Հարությունյան, 67), Վահագն Հայրապետյան («Փյունիկ»), Նարեկ Ասլանյան («Փյունիկ», Ռոբերտ Մինասյան, 78), Ալիկ Առաքելյան («Փյունիկ»), Հայկ Գալստյան («Շտուտգարտ», Գերմանիա) , Վահան Բիչախչյան («Ժիլինա», Սլովակիա, Հովհաննես Իլանգյոզյան, 60):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news