14:54  ,  29 օգոստոսի, 2017

Չեմպիոնների լիգայի լավագույն գոլը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դարպասը ճանաչվել է լավագույնն անցած մրցաշրջանում: Արդյունքներն ամփոփել է ՈւԵՖԱ-ն, որն անցկացրել է օնլայն քվեարկություն:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Կարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում «Յուվենտուսը» 1:4 հաշվով պարտվել է «Ռեալին»: Իտալական թիմի խորվաթ հարձակվողը 27-րդ րոպեին հետադարձ հարվածով հավասարեցրել էր հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում