20:42  ,  26 օգոստոսի, 2017

Մեյվեզերը կստանա 100 միլիոն դոլար, ՄաքԳրեգորը՝ 30 միլիոն

Նեւադայի մարզական հանձնաժողովը հաստատել է Լաս Վեգասում կայանալիք Ֆլոյդ Մեյվեզեր - Քոնոր ՄաքԳրեգոր մենամարտի մասնակիցների երաշխավորված հոնարարները անկախ արդյունքից:

40-ամյա Մեյվեզերը կստանա 100 միլիոն դոլար, 29-ամյա ՄաքԳրեգորը 30 միլիոն, հաղորդում է ESPN-ը:

Ներառված չեն բոնուսներն ու տոմսերի եւ վճարովի հեռուստաեթերի եկամուտից նրանց հասնող տոկոսները:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երեւանի ժամանակով առավոտյան 7:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում