12:16  ,  26 օգոստոսի, 2017

Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի երկու մասնակից՝ Կարեն Տոնականյան եւ Հովհաննես Բաչկով: Նրանք աշխարհի առաջնության ուղեգրերը նվաճել են Եվրոպայի առաջնությունում: Տեղի է ունեցել վիճակահանությունը: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/16 եզրափակիչում կմրցի ավստրալացի Հարի Գարսայդի հետ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ի երեկոյան:

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա օգոստոսի 27-ին եւ 1/8 եզրափակիչի մենամարտում կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրագիմովի հետ, որը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է Շրի Լանկայի թիմից Դուշան Սապարամադուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում