Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց մեկ մեդալ: 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող վրացի Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեց ռուսաստանցի Անզոր Խիզրիեւին՝ 3:0:
Կիսաեզրափակիչում Բերիանիձեն 2:12 հաշվով պարտվել էր Վրաստանի թիմի անդամ Գենո Պետրիաշվիլիին:
Հիշեցնենք, որ առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչում պարտվել էին 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: Նրանք դուրս են մնացել մեդալների համար պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում