20:38  ,  23 օգոստոսի, 2017

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու. Եթե այսպես շարունակվի, Մեսին անվճար բաժին կհասնի այլ ակումբի

«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Աուգուստո Բենեդիտոն մտավախություն ունի, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի երկարաձգի պայմանագիրը եւ կհեռանա կատալոնական ակումբից հաջորդ տարի:

«Ակումբի ղեկավարությունը թիմի ամենաարժեքավոր խաղացող Մեսիի պայմանագրի հարցը թողել է վերջին րոպեին: Նոր պայմանագիրը դեռ կնքված չէ: Մեսիի հետ պատմությունը կարող է ստվերել այն, ինչ տեղի ունեցավ Նեյմարի դեպքում, քանի որ արդեն հունվարի 1-ին Մեսին կարող է ազատ հեռանալ»,- Բենեդիտոյի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ ամառ: Ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում