13:10  ,  23 օգոստոսի, 2017

«Ռեալին» եւ Ռոնալդուին չընդառաջեցին

Իսպանիայի մարզական վճռաբեկ դատարանը ուսումնասիրել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման վիճարկման վերաբերյալ Մադրիդի «Ռեալի» հայցը եւ չի փոխել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը, հաղորդում է Goal.com-ը:

Ռոնալդուն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության եւս երեք խաղերում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում հեռացման դրվագում մրցավարին հրելու համար Ռոնալդուն որակազրկվել էր Սուպերգավաթի պատասխան խաղով եւ Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերի խաղերով:

Ռոնալդուն կվերադառնա Պրիմերայի 5-րդ տուրում «Բետիսի» դեմ հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English