19:58  ,  22 օգոստոսի, 2017

Մխիթարյանը զրուցում է Մոուրինյոյի հետ ֆուտբոլի մասին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է լուսանկար անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Խոսում ենք ֆուտբոլի մասին Բոսսի հետ»,- լուսանկարը գրառել է հայ խաղացողը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել «Վեստ Հեմին» եւ «Սուոնսիին» նույն հաշվով՝ 4:0: Մխիթարյանը երկու հանդիպումներում դարձել է երկուական գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում