16:38  ,  22 օգոստոսի, 2017

ԱԱ. Մաքսիմ Մանուկյանի գեղեցիկ հաղթանակն ու եզրափակիչի ուղեգիրը

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից եզրափակիչի ուղեգիր նվաճեց 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Զուրաբի Դատունաշվիլիի նկատմամբ՝ 1 րոպե 55 վայրկյանում, 7:0 հաշվով:

Ճիշտ բռնվածքով Հայաստանի ներկայացուցիչը գցում կատարեց եւ գլորումներով միավորներով առաջ անցավ հաշվի մեջ, մինչեւ վերջ բաց չթողնելով վրացի ըմբիշին, այնքան մինչեւ գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը։

Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւի հետ։ 

Քառորդ եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը 3։0 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Պասկան Այզելեին։ 1/8 եզարփակիչում Մանուկյանը 8:4 հաշվով պարտության էր մատնել շվեդ Ալեքս Կեսիդիսին:

Որակավորման փուլում մրցագորգ էր դուրս եկել իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանի դեմ եւ հաղթել 10:1 հաշվով:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց կորեացի Հանսու Ռյուին։

Առաջին մրցափուլն ավարտվեց կորեացի ըմբիշի առավելությամբ։ Կարեն Ասլանյանը պարբերաբար գորգի մրցավարին դժգոգոհւմ էր կորեացի ըմբիշի կոպիտ գոտեմարտելու ոճից։ Կորեացի ըմբիշը գլխով հարվածում էր Կարեն Ասլանյանին, գոտեմարտի ընթացքում նույնիսկ բռնեց հայ ըմբիշի բերանից, ինչից հետո Կարեն Ասլանյանը կանգնեցրեց գոտեմարտը։ Հայ ըմբիշի նյարդերը տեղի տվեցին եւ նա սկսեց կոպիտ գոտեմարտել եւ փորձեց ցատկով ընկնել կորեացի ըմբիշի վրա, որպեսի կարողանա գցում հնարք իրակացնել, սակայն կորեացի ըմբիշը չհանձնվեց մինչեւ գոտեմարտի ավարտը։

1/8 եզրափակչում Կարեն Ասլանյանը 4:2 հաղթել էր հունգարացի Մատե Կրաշնային:

1/16 եզրափակիչում գոտեմարտել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Աբուհալիմայի հետ եւ առավելության հասել 8:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում