13:38  ,  22 օգոստոսի, 2017

Զիդանը նոր պաշտպանի եւ հարձակվողի կարիք ունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդնը ցանկանում է թիմում ունենալ երկու համալրում՝ կենտրոնական պաշտպանի եւ հարձակվողի դիրքերում, գրում է Marca-ն: Ֆրանսիացի մասնագետը գոհ է պաշտպաններ Ռաֆայել Վարանից եւ Խեսուս Վալյեխոյից, սակայն երկուսն էլ հաճախ են վնասվածքներ ստանում: Նա չի բացառում, որ երկար մրցաշրջանի ընթացքում ստիպված կլինի կիսապաշտպաններ Կարլոս Կազեմիրոյին կամ Մարկոս Լյորենտեին հետ քաշել պաշտպանություն:

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի հեռանալուց հետո Զիդանը ցանկանում է ունենալ նաեւ մեկ լրացուցիչ կենտրոնական հարձակվողի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում