10:51  ,  22 օգոստոսի, 2017

Կոուտինյոյի տրանսֆերը «Բարսելոնա» տեղի չի ունենա

«Բարսելոնան» այլեւս չի փորձի իրականացնել «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի  տրանսֆերը, հաղորդում է Liverpool Echo-ն:

Կատալոնական ակումբի ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ, որը երեք առաջարկ է մերժել: Վերջինը հավասար է եղել 130 միլիոն եվրոյի:

«Բարսելոնան» անգլիական ակումբից պահանջել էր վերջնական պատասխան տալ մինչեւ օգոստոսի 20-ը, սակայն ոչ մի արձագանք չի եղել:

Կոուտինյոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում