Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին»: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ վերջնամասում խփած միակ գոլի շնորհիվ՝1:0:
«Շիրակը» երեք տուրում տարել է նույնքան հաղթանակ եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտի» նկատմամբ:
Հայաստանի առաջնություն, երրորդ տուր
«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 0:1
Ալեքսանդար Իլիչ, 80
Օգոստոսի 18
«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2
Ղուկաս Պողոսյան, 70, Մատվեյ Գույգանով, 78 - Արտակ Եդիգարյան, 8, Ուրոշ Նենադովիչ, 58
Օգոստոսի 20
«Արարատ» - «Փյունիկ»՝ 17:00-ին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում