16:45  ,  19 օգոստոսի, 2017

Ֆրենկ Լեմպարդը՝ BT Sport-ի զվարճալի հեռուստաանոնսում

Բրիտանական մարզական BT Sport հեռուստաալիքը զվարճալի անոնսով ներկայացրել է հեռուստաալիքի նոր փորձագետ Ֆրենկ Լեմպարդին: 

Այս տարվա փետրվարին ֆուտբոլիստի կարիերան ավարտած Լեմպարդը ամբողջ մրցաշրջանի ընթացքում կլինի BT Sport-ի ֆուտբոլային փորձագետներից մեկը:

Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսիի» կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում