19:02  ,  17 օգոստոսի, 2017

ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 24 հավակնորդները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2017թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 24 հավակնորդների ցուցակը:

ՖԻՖԱ-ի լեգենդար ֆուտբոլիստների խումբն առանձնացրել է հետեւյալ խաղացողներին.  Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դ.»), Լեոնարդո Բոնուչի (««Յուվենտուս»/«Միլան»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Դանիել Կարվախալ  («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Էդեն Ազար («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Մարսելո («Ռեալ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա» / ՊՍԺ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Արտուրո Վիդալ («Բավարիա»):

Եզրափակիչ եռյակը հայտնի կդառնա սեպտեմբերին ազգային հավաքականների մարզիչների, ավագների, լրագրողների եւ երկրպագուների քվեարկությամբ: Պարգեւատրության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում