02:48  ,  17 օգոստոսի, 2017

Մադրիդի «Ռեալը»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր

Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: Պատասխան խաղում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը դարձյալ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ՝ 2:0:

Մադրիդում տեղի ունեցած հանդիպման հաշիվն արդեն չորրորդ րոպեին հեռվից կատարած գերազանց հարվածով բացեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: 39-րդ րոպին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման փայլուն օգտագործեց բրազիլացի պաշտպան Մարսելոյի փոխանցումը եւ գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում տեղի ունեցած առաջին խաղում Արքայական թիմը հաղթել էր 3:1 հաշվով:

«Ռեալը» 10 անգամ է դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր, «Բարսելոնան»՝ 12:

«Ռեալը» նվաճել էր նաեւ Եվրոպայի սուպերգավաթը՝ 2:1 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»:

Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

Մարկո Ասենսիո, 4, Քարիմ Բենզեմա, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս