22:43  ,  14 օգոստոսի, 2017

Հայ ֆուտբոլիստները աչքի են ընկել Գերմանիայում

Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների Բունդեսլիգայի առաջին տուրում «Գրոյտեր Ֆյուրտը» տանը ոչ ոքի է խաղացել «Կայզերսլաուտերնի» հետ՝ 2:2: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հարձակվող Գերման Կուրբաշյանը:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի երկրորդ տուրում «Սաարը» տանը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «Կարբախի» հետ: «Սաարի» գոլերից մեկը խփել է Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Դավիթ Մարիկյանը:

Լուսանկարում՝ Գերման Կուրբաշյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում