17:42  ,  14 օգոստոսի, 2017

Ռոնալդուն որակազրկվեց 5 խաղով

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում երկրորդ դեղին եւ կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարին հրելու համար Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է հինգ խաղով:

10 օրվա ընթացքում «Ռեալը» կարող է բողոքարկել այս որոշումը:

Հիշեցնենք, որ Արքայական թիմը «Բարսելոնային» հաղթել է 3:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում