10:20  ,  14 օգոստոսի, 2017

Սենթ Լուիս. Գարի Կասպարովի վերադարձը, Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 14-ին կմեկնարկի շախմատի արագ եւ կայծակնային խաղի մրցաշարը, որին կմասնակցեն նաեւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունն ու վիճակահանությունը: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի հետ: Կասպարովի մրցակիցը կլինի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:

Արագ խաղի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 14-16-ին, կայծակնային խաղինը՝ օգոստոսի 17-18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում