02:22  ,  14 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ «Վեստ Հեմի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Լոնդոնի «Վեստ Հեմի» դեմ Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 9.1 միավոր:

Մանչեսթերում կայացած խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 88 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մանչեսթերցիների սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: 

Daily Mail-ը Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 7 բալով, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել դուբլի հեղինակ դարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին՝ 8.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում