22:41  ,  13 օգոստոսի, 2017

Մոուրինյո. Սովորաբար 4:0 հաշվով խաղերն այլ կերպ են դասավորվում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության առաջին տուրում Լոնդոնի «Վեստ Հեմի» նկատմամբ հաղթանակը:

«Ստացվեց ծանր հանդիպում: Խաղի ելքը պարզ չէր նույնիսկ 2:0 հաշվի ժամանակ, քանի որ «Վեստ Հեմը» ստեղծեց մի քանի լավ պահեր: Սովորաբար 4:0 հաշվով խաղերն այլ կերպ են դասավորվում:

Չեմ կարող ասել, որ շատ լավ սկսեցինք խաղը: Սկզբում ֆուտբոլիստների մոտ լարվածություն էր նկատվում, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Ինձ դուր է գալիս թիմի վստահությունը, մենք կատարեցինք լավ աշխատանք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթանակով էր մեկնարկել Պրեմյեր լիգայում, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես եկավ 88 րոպե եւ դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում