22:18  ,  13 օգոստոսի, 2017

Նեյմարը՝ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում (ֆոտո)

ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը փարիզյան ակումբի կազմում նորամուտը կնշի «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում: Բրազիլացի հարձակվողն ընդգրկվել է մեկնարկային կազմում:

ՊՍԺ. Արելոա, Դանի Ալվես, Մարկինյոս, Տյագո Սիլվա, Կյուրզավա, Վերատի, Մոտա, Ռաբիո, Դի Մարիա, Նեյմար, Կավանի:

Օգոստոսի 13-ին Գենգամում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում