18:22  ,  13 օգոստոսի, 2017

«Տոտենհեմը» հաղթանակով մեկնարկեց Նյուքասլում

Անգլիայի առաջնության առաջին տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Պրեմյեր լիգա վերադարձած «Նյուքասլին»: Լոնդոնցիները 2 գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում, որում «Նյուքասլը» հանդես էր գալիս 10 խաղացողներով:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 0:2

Դելե Ալի, 61, Բեն Դեւիս, 70

Հեռացում՝ Ջոնջո Շելվի, 48 («Նյուքասլ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում