16:22  ,  13 օգոստոսի, 2017

Մոուրինյո. Կան նախադրյալներ, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» լինելու է ավելի ուժեղ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նոր մրցաշրջանի մասին:

«Երկրորդ տարին ակումբում աշխատելիս մարզիչն արդեն ավելի լավ է ճանաչում իր խաղացողներին: Ես չեմ ասում, որ ավելի լավ ծանոթացա լիգային, քանի որ վաղուց եմ աշխատում այստեղ: Կան նախադրյալներ, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» լինելու է ավելի ուժեղ, քան նախորդ մրցաշրջանում: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք ավելի լավ հանդես կգանք եւ կնվաճենք տիտղոս, ես չգիտեմ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, ընդունելու է Լոնդոնի «Վեստ Հեմին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում