11:20  ,  13 օգոստոսի, 2017

Նեյմարը հայտավորվել է «Գենգամի» դեմ խաղին

ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը փարիզյան ակումբի կազմում հայտավորվել է «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղին, հայտնում է Goal.com-ը

Սպասվում է, որ օգոստոսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին, կայանալիք խաղում բրազիլացի հարձակվողը նորամուտը կնշի ՊՍԺ-ում:

Օրերս «Բարսելոնան» ֆրանսիական ՊՍԺ-ից 222 միլիոն եվրո էր ստացել Նեյմարի տրանսֆերի դիմաց, ինչից հետո իսպանական Լա Լիգան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային ուղարկել է Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ անհրաժեշտ հավաստագիր։

Հիշեցնենք, որ Նեյմարը դարձել է պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում