20:13  ,  12 օգոստոսի, 2017

Գերմանիայի Գավաթ. «Բավարիան» ու «Բորուսիան» հաղթեցին խոշոր հաշվով

Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկան ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Մեկնարկային փուլում «Բավարիան» հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Կեմնիցերի» դարպասը, իսկ «Բորուսիան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռիլազինգեն Արլենի» նկատմամբ: Դորտմունդցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ մյունխենցիներից դուբլ ձեւակերպեց լեհ ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին:

Գերմանիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Կեմնիցեր» - «Բավարիա»՝ 0:5

Ռոբերտ Լեւանդովսկի, 20, 60, Կինգսլի Կոման, 51, Ֆրանկ Ռիբերի, 79, Մատս Հումելս, 89

«Ռիլազինգեն Արլեն» - «Բորուսիա Դորտմունդ»` 0:4

Մարկ Բարտրա, 12, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 41 (11մ), 55, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում