20:13 12 օգոստոսի, 2017Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկան ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Մեկնարկային փուլում «Բավարիան» հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Կեմնիցերի» դարպասը, իսկ «Բորուսիան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռիլազինգեն Արլենի» նկատմամբ: Դորտմունդցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ մյունխենցիներից դուբլ ձեւակերպեց լեհ ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին:
Գերմանիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Կեմնիցեր» - «Բավարիա»՝ 0:5
Ռոբերտ Լեւանդովսկի, 20, 60, Կինգսլի Կոման, 51, Ֆրանկ Ռիբերի, 79, Մատս Հումելս, 89
«Ռիլազինգեն Արլեն» - «Բորուսիա Դորտմունդ»` 0:4
Մարկ Բարտրա, 12, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 41 (11մ), 55, 80
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.