Լոնդոնի «Չելսին» պարտությամբ սկսեց Անգլիայի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը: Պրեմյեր լիգայի առաջին տուրում Անտոնիո Կոնտեի թիմն ընդունեց «Բարնլիին» եւ պարտվեց 2:3 հաշվով:
«Չելսիի» անհաջողությունները սկսեցին 14-րդ րոպեից, երբ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ թիմի ավագ, անգլիացի պաշտպան Գերի Կեհիլը: Դրանից հետո «Բարնլին» առաջին խաղակեսում խփեց 3 գոլ եւ թիմերն ընդմիջման գնացին 0:3 հաշվի ժամանակ:
«Չելսին» 69-րդ րոպեին հաշիվը կրճատեց փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ, իսկ 81-րդ րոպեին լոնդոնցիները մնացին նաեւ 9 խաղացողներով: Կարմիր քարտ ստացավ իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որի հեռացումից 7 րոպե անց դաշտի տերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը, սակայն ավելին անել չհաջողվեց:
«Էվերտոնն» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Սթոք Սիթիի» նկատմամբ:
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Չելսի» - «Բարնլի»՝ 2:3
Ալվարո Մորատա, 69, Դավիդ Լուիս, 88 – Սեմ Վուկս, 24, 43, Ստեֆեն Ուորդ, 39
Հեռացումներ՝ Գերի Կեհիլ, 14, Սեսկ Ֆաբրեգաս, 81 (երկուսն էլ՝ «Չելսի»)
«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 1:0
Ուեյն Ռունի, 45+1
«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ Թաուն»՝ 0:3
Ջոել Ուորդ, 33 (ինքնագոլ), Ստիվ Մունյե, 26, 78
«Սաութհեմթփոն» - «Սուոնսի»՝ 0:0
«Վեստ Բրոմվիչ» - «Բորնմութ»՝ 1:0
Ահմեդ Հեգազի, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում