18:36  ,  12 օգոստոսի, 2017

Զիդանը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքելու «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ երկարաձգելու է Արքայական ակումբի հետ գործող պայմանագիրը:

«Այո, ես երջանիկ եմ, բայց դա ոչինչ չի նշանակում: Կարող էի պայմանագիր կնքել 10 կամ 20 տարով, բայց ես գիտեմ, թե որտեղ եմ աշխատում: Մեկ տարուց ես կարող եմ այստեղ չլինել: Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ վստահության: Նպատակները միշտ նույնն են՝ հաղթել հնարավորինս շատ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիացի 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականի ամառը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո: Այդժմ նա ստանում է տարեկան 4,35  միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016,  2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016,  2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում