Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը՝ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով պարտության մատնելով Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին»: Արքայական ակումբը չորս անգամ է նվաճել այս տիտղոսը, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մեկ անգամ:
24-րդ րոպեին իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցումից հետո բրազիլացի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն մենակ դուրս եկավ դարպասապահ Դավիդ Դե Խեայի դիմաց եւ գրավեց դարպասը:
18-րդ րոպեին էլ Կազեմիրոյի գլխով կատարած հարվածից հետո Մոուրինիոյի ղեկավարած թիմին գոլից փրկել էր հորիզոնական դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի փոխանցումից հետո իսպանացի կիսապաշտպան Իսկոն կրկնապատկեց հաշիվը 52-րդ րոպեին:
10 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ արդյունավետ գրոհ կազմակերպել: Գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: «Ռեալի» առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին՝ փոխարինելով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:
Եվրոպայի Սուպերգավաթ
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Կարլոս Կազեմիրո, 24, Իսկո, 52 - Ռոմելու Լուկակու, 62
















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:03 , 27 սեպտեմբերի
09:06 , 27 սեպտեմբերի 
01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի 
00:42 , 27 սեպտեմբերի
00:09 , 27 սեպտեմբերի
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի