00:40 9 օգոստոսի, 2017Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը՝ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով պարտության մատնելով Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին»: Արքայական ակումբը չորս անգամ է նվաճել այս տիտղոսը, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մեկ անգամ:
24-րդ րոպեին իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցումից հետո բրազիլացի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն մենակ դուրս եկավ դարպասապահ Դավիդ Դե Խեայի դիմաց եւ գրավեց դարպասը:
18-րդ րոպեին էլ Կազեմիրոյի գլխով կատարած հարվածից հետո Մոուրինիոյի ղեկավարած թիմին գոլից փրկել էր հորիզոնական դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի փոխանցումից հետո իսպանացի կիսապաշտպան Իսկոն կրկնապատկեց հաշիվը 52-րդ րոպեին:
10 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ արդյունավետ գրոհ կազմակերպել: Գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: «Ռեալի» առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին՝ փոխարինելով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:
Եվրոպայի Սուպերգավաթ
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Կարլոս Կազեմիրո, 24, Իսկո, 52 - Ռոմելու Լուկակու, 62
















The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.