09:58  ,  9 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Հիկարու Նակամուրա

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 9-ին կկայանա 7-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:  Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

6-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը հավաքել է 4 միավոր:

Sinquefield Cup, 7-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)  

Մրցաշարային դրությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում