22:55  ,  6 օգոստոսի, 2017

Վարազդատ Հարոյանի գոլն «Ուրալին» օգնեց ոչ ոքի խաղալ Կրասնոդարում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 1:1 հաշվով ավարտեց «Կրասնոդարի» դեմ արտագնա հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն առաջին գոլը խփեց «Ուրալի» կազմում: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում նա աչքի ընկավ գլխի հարվածով եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: «Կրասնոդարը» պատասխան գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց 11 մետրանոց հարվածով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից:

Գործող չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» Սանկտ Պետերբուրգում 1:5 հաշվով պարտվեց «Զենիթին»:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Կրասնոդար» - «Ուրալ»՝ 1:1

Անդրեաս Գրանկվիստ, 90+4 (11մ) – Վարազդատ Հարոյան, 15

«Զենիթ» - «Սպարտակ»՝ 1:5

Ալեքսանդր Կոկորին, 36, Ալեքսանդր Երոխին, 45+1, Դոմենիկո Կրիշիտո, 57 Դալեր Կուզյաեւ, 63, Արտյոմ Ռեբրով, 77 (ինքնագոլ) – Քվինսի Պրոմես, 72 (11մ)

Հեռացումներ՝ Իգոր Սմոլնիկով, 90+3 - Ֆերնանդո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով