22:55 6 օգոստոսի, 2017Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 1:1 հաշվով ավարտեց «Կրասնոդարի» դեմ արտագնա հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն առաջին գոլը խփեց «Ուրալի» կազմում: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում նա աչքի ընկավ գլխի հարվածով եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: «Կրասնոդարը» պատասխան գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց 11 մետրանոց հարվածով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից:
Գործող չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» Սանկտ Պետերբուրգում 1:5 հաշվով պարտվեց «Զենիթին»:
Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Կրասնոդար» - «Ուրալ»՝ 1:1
Անդրեաս Գրանկվիստ, 90+4 (11մ) – Վարազդատ Հարոյան, 15
«Զենիթ» - «Սպարտակ»՝ 1:5
Ալեքսանդր Կոկորին, 36, Ալեքսանդր Երոխին, 45+1, Դոմենիկո Կրիշիտո, 57 Դալեր Կուզյաեւ, 63, Արտյոմ Ռեբրով, 77 (ինքնագոլ) – Քվինսի Պրոմես, 72 (11մ)
Հեռացումներ՝ Իգոր Սմոլնիկով, 90+3 - Ֆերնանդո, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.