19:21  ,  4 օգոստոսի, 2017

Հայաստանի առաջնությունը մեկնարկեց չեմպիոնի պարտությամբ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 26-րդ առաջնությունը: Բարձրագույն խմբի մեկնարկային տուրի առաջին խաղում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Երեւանի «Ալաշկերտը» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:

Հանդիպման 5-րդ րոպեին «Շիրակը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չկարողացավ անվրեպ իրացնել այն: Խաղի հաշիվը բացեց Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը՝ առաջ մղելով «Ալաշկերտին», սակայն առաջին խաղակեսի վերջնամասում գյումրեցիները հավասարեցրին հաշիվը: Աչքի ընկավ Արտյոմ Միքայելյանը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ալաշկերտի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի սխալից հետո «Շիրակը» նաեւ առաջ անցավ հաշվի մեջ: Արամ Մուրադյանի խփած գոլը հաղթական ստացվեց դաշտի տերերի համար:

Տուրի մյուս 2 խաղերը կկայանան օգոստոսի 6-ին, երբ փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» կընդունի «Արարատին», իսկ «Փյունիկը» կհյուրընկալվի «Բանանցին»:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

Օգոստոսի 4

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2:1

Արտյոմ Միքայելյան, 45+1, Արամ Մուրադյան, 54 – Միհրան Մանասյան, 28

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոբերտ Դարբինյան («Շիրակ»)

Օգոստոսի 6

«Բանանց» - «Փյունիկ»՝ 18:00 («Բանանց-1» ստադիոն)

«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 19:00 (Երեւանի «Հանրապետական» ստադիոն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում