10:10  ,  3 օգոստոսի, 2017

Մարիա Շարապովան հրաժարվել է պայքարից

Ռուսաստանցի Մարիա Շարապովան չի շարունակի պայքարը թենիսի Ստենֆորդի մրցաշարում, որին մասնակցում էր wild card-ի շնորհիվ: Երկրորդ շրջանում 30-ամյա թենիսիստուհին պետք է հանդիպեր ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ, սակայն ձախ ձեռքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մրցախաղի մասնակցությունից:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Շարապովան 6:1, 4:6, 6:0 հաշվով հաղթել էր ամերիկուհի Ջենիֆեր Բրեյդիին: Դրանից առաջ նա վնասվածքի պատճառով կորտից բացակայում էր մայիսից:

Սա Մարիա Շարապովայի երրորդ մրցաշարն էր որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար ռուս մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ ապրիլի 26-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում