20:08  ,  2 օգոստոսի, 2017

Արսեն Հարությունյանն՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի վերջին օրը Հայաստանը նվաճեց բրոնզե մեդալ:

Արսեն Հարությունյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին:

Կիսաեզրափակիչում պարտություն կրած Գեւորգ Մխեյանը (66 կգ) եւս անցկացրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտ, սակայն 4:6 հաշվով պարտվեց վրացի Իվերլիկո Ջուլակիձեին: Կիսաեզրափակիչում Մխեյանին հաղթած ռուս ըմբիշը դարձավ ոսկե մեդալակիր:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց 2 մեդալով: 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը նախօրեին դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Ղազար Համբարձումյանը (60 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: 

Օգոստոսի 4-6-ը Տամպերեում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությունում կունենա 6 ներկայացուցիչ՝ Աշոտ Մխիթարյան (50 կգ), Տիգրան Մինասյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (60 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Արման Բաղդասարյան (74 կգ) եւ Դավիթ Օվասապյան (120 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում